Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի մաշկի համար

Դեմքի մաշկի համար

Դեմքը կարող եք լվանալ կաթի մեջ թրջած հացով. մաքրում եւ սնուցում է մաշկը: Բացի այդ, հրաշալի միջոց է գլիցերինը: Բամբակը թրջեք տաք ջրի մեջ, վրան գլիցերինի կաթիլներ ավելացրեք եւ դրանով մերսեք մաքուր մաշկը: Սնուցում է, փափկեցնում:

- 1 թեյի գդալ գլիցերինը խառնեք 1թ/գ բնական մեղրի հետ, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր եւ լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Ավելացրեք 1թ/գ վարսակաձավարի ալյուր (օվսյանկա): Կրկին խառնեք: Եթե զանգվածը շատ թանձր ստացվի, ապա կարող եք ջուր ավելացնել: Դիմակը քսեք դեմքին եւ պարանոցին, պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով: Սնուցող եւ թարմացնող, խոնավացնող դիմակ է:

- Մաշկը խոնավացնող հրաշալի միջոց է հետեւյալ դիմակը. 1 թեյի գդալ գլիցերինը լուծեք 2 ճաշի գդալ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք մաշկին, 15 րոպե անց լվացվեք ոչ շատ տաք ջրով:

- Խոնավացնող, թարմացնող դիմակ չոր եւ նորմալ, կոմբինացված մաշկի համար. կիտրոնի միջին չափի մի բարակ շերտը կեղեւով հանդերձ մանրացնել: 1 թ/գ գլիցերինը լուծել 2 ճ/գ ջրի մեջ եւ ավելացնել կիտրոնի վրա: Վրան ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր: Լավ խառնել եւ 15 րոպե թողնել մաշկի վրա:

- Չոր մաշկի համար անփոխարինելի սնուցող դեղատոմս. կարտոֆիլը կաթի հետ եփեք, խյուս պատրաստեք: Սկզբում կարտոֆիլը լվացեք, կեղեւով եփեք, ապա մաքրեք կեղեւը եւ կաթի մեջ լուծեք այն: Ստացված խյուսից 1 ճաշի գդալով վերցրեք եւ խառնեք 1 ձվի դեղնուցի, 1 թ/գ մեղրի եւ 1 ճ/գ բուսական յուղի մեջ, լավ տրորեք: Այնուհետեւ, ինչպես նախորդ դեղատոմսերում, 1 թ/գ գլիցերինը լուծեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, եւ դա լցրեք վերոնշյալ` կարտոֆիլով եւ այլ սննդամթերքով պատրաստված զանգվածի վրա: Կրկին ամբողջը լավ խառնեք եւ քսեք դեմքին, պարանոցին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք ոչ շատ տաք ջրով:

- Ճարպոտ մաշկը մաքրելու, կամ կոմբինացված մաշկի ճարպոտ հատվածները սնուցելու-մաքրելու համար կավից պատրաստված դիմակների մեջ գլիցերին ավելացրեք: Կես թեյի գդալ գլիցերինը լցրեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, ավելացրեք նույնքան կապույտ, կանաչ, սպիտակ (եւ այլն) կավեր, լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով:

- Մաքրող եւ սնուցող, խոնավացնող լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք երիցուկի, դաղձի տերեւները, կիտրոնի չորացրած կամ թարմ կեղեւի քերուկը, արջածառի պտուղը (յագոդի ռյաբինի): 2 ճաշի գդալ այդ զանգվածի վրա 1 բաժակ եռջուր լցրեք եւ թույլ կրակի վրա եռացրեք 25-30 րոպե: Կրակից վերցրեք, կափարիչով ծածկեք այն, թողեք սառչի: Քամեք, վրան 1 ճ/գ օղի ավելացրեք եւ 1 ճ/գ գլիցերին:

Աշնանը մեր օրգանիզմը հատուկ խնամքի կարիք է զգում։ Այդ թվում` մազերը: Մանանեխը (գորչիցա) կամ մանանեխի փոշին ոչ միայն սնուցում է մազերը, այլեւ ակտիվացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը` խթանելով մազերի աճը: Մանանեխը լուծեք տաք ջրի մեջ, բուսական որեւէ յուղ ավելացրեք, ձվի դեղնուց, փոքր-ինչ շաքարի փոշի, լավ խառնեք եւ քսեք մազարմատներին: Եթե մազերը չոր են, ապա այս դիմակը խորհուրդ չի տրվում քսել մազերի ծայրերին: Հատկապես օգտակար է յուղոտ մազերի խնամքի համար: Միայն թե հիշեք, որ մանանեխը շատ չլցնեք, որպեսզի գլխամաշկը չայրվի: Որքան էլ տարօրինակ թվա, մազերի խնամքի համար նաեւ խորհուրդ է տրվում դոնդողով (ժելատին) պատրաստված դիմակը: 1ճ/գ դոնդողը լուծեք ջրի մեջ, թողեք ուռչեն հատիկները, վրան սովորական շամպուն ավելացրեք եւ քսեք մազարմատներին: Պահեք կես ժամ: Դոնդողի շնորհիվ մազերը կխտանան, մազերի աճը կակտիվանա, իսկ դոնդողի մեջ եղած պրոտեինները կսնուցեն մազարմատները:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. femy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ